Ռոստովի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 300 հոգանոց ամբոխը ծեծի է ենթարկել 24-ամյա վարորդ Ռաֆայել Խալղաթյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Այս մասին հաղորդում է TV Zvezda-ն:
Ականատեսները նկարահանել են հայ վարորդի նկատմամբ դաժան հաշվեհարդարը:
Ծեծի պատճառը եղել է ՃՏՊ-ն, որը, իբր, տեղի է ունեցել հայ վարորդի մեղքով: Նա իր մեքենայով հարվածել էր 5 մեքենայի, վրաերթի ենթարկել մի քանի հետիոտնի:
Ինչպես հայտնում է աղբյուրը, կատարվածով «հետաքրքրվել է ոստիկանությունը»: