Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի բանավեճը մամուլի ասուլիսում վերածվեց տեսակետների բախման, այնուհետ վիճաբանության։ Բանը հասավ այնտեղ, որ Դեմոկրատական կուսակցության ղեկավարը խիստ դժգոհելով ԱՀ ղեկավարի իրեն ուղղված հարցապնդումներից՝ լքեց ասուլիսը:
Արամ Հարությունյանն Արամ Սարգսյանից պահանջեց իր հետ խոսել «Դուք»-ով. «Ես դրա իրավունքն ունեմ, էլի»: Պարոն Սարգսյանն արձագանքեց, որ դրա իրավունքը բոլորն էլ ունեն:
-Չէ, Դուք չունեք,-պատասխանեց պարոն Հարությունյանը,- այսինքն՝ 96-ին Դուք փախաք, իսկ ինձ ծեծում-ջարդում էին:
-Էդ ո՞ւր ես փախա:
-Հայաստանում չէիք: Բա էդ ո՞նց եղավ՝ Ձեզ չգտան: Մի ամիս հետո եք եկել:
-(Ծիծաղում է) Արամ Սարգսյանը սովոր չի, որ իրեն ծեծեն- ջարդեն…
-Ոնց, բա ժողովրդին տանում եք ու փախնո՞ւմ եք:
-Չէ, ես չեմ փախել… 96 թվականին մարդիկ, ովքեր մեր ծրագիրը դավաճանեցին և չկարողացան իրականացնել, այդ թվում երևի Դուք էլ եք եղել այդտեղ, բոլոր դեպքերում մեր որոշումը չի եղել այն, ինչը կատարվեց…
Արամ Սարգսյանի՝ ասուլիսը լքելուց հետո Արամ Հարությունյանը նրա հետևից ռեպլիկ նետեց. «Հույս ունի, որ Արմեն Սարգսյանը կարող ա իրան մի հատ ապարատում ինչ-որ տեղ տա»:
Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում: