Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռևանշ-մենամարտին:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, տեղի է ունեցել եզրափակիչ մամլո ասուլիս' Արթուր Աբրահամի, Փոլ Սմիթի, նրանց մենեջերների և մարզիչների մասնակցությամբ. տեղեկանում ենք Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:
«Քաջ գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Շաբաթ երեկոյան կանեմ իմ գործը: Ձեռքս վեր կբարձրացնեն և հաղթական դափնին կզարդարի ինձ: Հիանալի մարզավիճակում եմ, պետք է ցույց տամ իմ իրական ներուժը»,- ասել է Արթուր Աբրահամը:
Փոլ Սմիթը ևս խոսել է իր հաղթելու ցանկության մասին' շեշտելով, որ ուժեղ է և պատրաստված:
Ասուլիսի ընթացքում Արթուր Աբրահամն իր և մարզչի' Ուլլի Վեգների պատկերով արձանիկներ է նվիրել մրցակցին:
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին: