Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մարզապալատում ռևանշ-մենամարտ կանցկացնի բրիտանացի Փոլ Սմիթի հետ:
Դեկտեմբերի 11-ին, բռնցքամարտիկները, նրանց մարզիչները և մենեջերները մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել են Լիվերպուլում. տեղեկացնում է Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
«Գալիք մենամարտի ժամանակ նոկաուտի կենթարկեմ Սմիթին, որպեսզի այլևս չմնան վիճելի հարցեր»,- հայտարարել է Արթուր Աբրահամը: