«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Սերժ Սարգսյան-ՀՀԿ կանանց խորհուրդ շաբաթօրյա ծաղկաձորյան հանդիպումը բավական ջերմ, տեղ-տեղ' «բոց» մթնոլորտում է անցել: Հանդիպման մեկնարկին Ղարաբաղից եկած ազատամարտիկ (երկու ոտքից վիրավորված) Արեւիկը հարցրել է' պարոն Սարգսյան, ե՞րբ ենք կին նախագահ ունենալու: «Դեռ երեկ ենք նախագահ ընտրել, համբերենք, էլի, մի քիչ»:
Բժիշկ կանանցից մեկն էլ ցանկացել է տեղեկանալ «4 միլիոն հայություն' Հայաստանում» ծրագրի իրականացման մեխանիզմների մասին։ Ս. Սարգսյանն ասել է, որ դրան կարող ենք հասնել' երկրում անհրաժեշտ պայմաններ ստեղծելով. «Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ գնացածները ցանկանան հետ գալ, որ տնտեսական կայուն աճ լինի»:
Իսկ ծնելիության հետ կապված ի՞նչ կասեք' հետաքրքրվել է բժշկուհին։ «Ես միշտ պատրաստ եմ»,- արձագանքել է Սերժ Սարգսյանը' հավելմամբ. «Ես իմ անելիքն արել եմ»։ Իշխանամետ կանանց դահլիճը ծիծաղից ու ոգեւորությունից ուշագնաց է եղել:
Իր ապագային վերաբերող հարցին Ս. Սարգսյանը բավականին սիմոլիկ է պատասխանել. «Մինչեւ 2021թ.՝ ՀՀԿ համագումար, ես լինելու եմ ՀՀԿ առաջնորդը, ոչ մի ծրագիր այս պահին չունեմ։ 39 օր դեռ կա, վերջին շաբաթում կասեմ, թե ինչ եմ անելու»:
Ի դեպ, հանդիպմանը ներկա չի եղել Արփինե Հովհաննիսյանը, փոխարենը ներկա էր Հերմինե Նաղդալյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում