«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA»), Հայաստանում ԵՄպատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ, մարտի 7-ին, կազմակերպել է բացառիկ ճեպազրույց` նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին  «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունից, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման համատեքստում կազմակերպված ճեպազրույցին, որը համակարգում էր «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն, ներկա էին ԵՄ ինստիտուտների, դիվանագիտական կորպուս, միջազգային հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և լրատվամիջոցների ավելի քան 40 ներկայացուցիչներ:

 

Իր ներածական խոսքում դեսպան Սվիտալսկին լավատեսորեն է արտահայտվե անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀՀԸԳ) վավերացման ու իրականացման գործընթացի առնչությամբ: Ըստ աղբյուրի, թեև Հայաստանի քաղաքացիական հանրության որոշ շրջանակներ մտահոգ են և դեռևս կասկածներ ունեն ՀՀԸԳ-ի իրագործման և մոնիթորիգնային գործընթացի նկատմամբ, այդուհանդերձ, «մենք ունենք հստակազդակներոր համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է»,-նշել է դեսպան Սվիտալսկին:

«Լինելով ամենափոքր երկիրը Արևելյան Գործընկերության մեջՀայաստանըամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ»,-հավելել է Պյոտր Սվիտալսկին: Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է արագացնող գործոն հանդիսանալ տեղական բարեփոխումների իրականացման համար, ինչը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսական ներուժի ծավալման տեսակետից: ԵՄ դեսպանը իր խոսքում նշել է, որ «Հայաստանն ունի բոլոր նախահիմքերըզարգանալու ևբարգավաճելու համար», մասնավորապես` մտավոր և մարդկային կապիտալ: Սակայն անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել կայուն տնտեսական զարգացման հասնելու համար։

Ճեպազրույցին հաջորդած քննարկման ժամանակ շոշափվել են մի շարք թեմաներ` կապված գենդերային անհավասարության, արտագաղթի, վիզայի ազատականացման հիմնախնդիրների հետ։

Եզրափակելով ճեպազրույցը` «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն շնորհակալություն է հայտնել դեսպանին և մասնակիցներին` բովանդակալից ելույթների համար: ««EuFoA»-ն  այսուհետ ևս կշարունակի աշխատելորպեսզի համոզված լինիոր Եվրոպական Միությունն ու Հայաստանը համակարծիք ենկարևորագույն հարցերի իրենց մոտեցումներում»,- ընդգծել է նա։