Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»' 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ: