Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ․com-ին տեղեկացրեց, որ դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի։ Նախարարությունն առաջարկել է նաև բուհերին անցնել հեռավար կրթության։
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:
«Բուհերին մոտ 15 օր առաջ առաջարկվել է անհայտ ժամանակով անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցներին առաջարկվել է արձակուրդը մեկ շաբաթով երկրացնել»,-նշեց Խաչատրյանը:
Նա ավելացրեց նաև, որ այժմ էլ մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի կորոնավիրուսային հիվանդության դեպքեր ունենալու պատճառով։