ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2018-2030 թթ. ռազմավարությանը և ֆինանսավորման ծրագրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշեց, որ ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի լրամշակված տարբերակում ամփոփվել են 2015-2017թթ. կատարված աշխատանքները, ամրագրվել են արդի խնդիրները և նշվել են դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները:
«Արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, համակարգերի կառավարման արդիականացում, բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների բարելավում»,- ասաց նա: