Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացել է, և այս ինստիտուտը ՀՀ-ում կայացել է: Դրա հիմնական ազդակը մեր քաղաքացիները ստանում են ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Տասնյակ հազարավոր զանգերը, դիմումները՝ օգնություն ստանալու համար, չեն մնում անպատասխան: Եվ տարեցտարի բարելավելով ծառայությունների որակն ու մակարդակը՝ դուք կարողանում եք բարձրացնել ՀՀ քաղաքացիների վստահությունը ձեր նկատմամբ: Սա ամենակարևոր արդյունքն է, որը մենք ունենք»:
Վարչապետի խոսքով՝ էապես ավելացել են նաև այն ոլորտները, որտեղ ԱԻՆ-ն աշխատում է: Նախարարության գործունեությունը դարձել է բազմաբովանդակ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները հետզհետե ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ, մատուցում նոր ծառայություններ:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև ժամանակակից մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ինչին էլ ուղղված է ԱԻՆ-ի միջազգային համագործակցությունը: «Տեսնում ենք, որ շնորհիվ ձեր աշխատանքի՝ բարձրանում է նաև Հայաստանի միջազգային հեղինակությունը, որովհետև դուք ցույց եք տալիս ողջ աշխարհին, որ ՀՀ-ն ևս կարող է մասնակցել տարբեր կետերում տեղի ունեցող աղետների հետևանքների վերացմանը: Այդ առումով, մենք դարձել ենք միջազգային հանրության անբաժանելի մասը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը որպես առաջնահերթություն կարևորել է հատկապես կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որպեսզի արտակարգ իրավիճակների պարագայում վնասները հասցվեն նվազագույնի: Այդ տեսակետից, վարչապետի խոսքով, նախարարության ծրագրերն ուղղված են առաջին հերթին ինտելեկտուալ, գիտական կարողությունների բարձրացմանը. ավելացվում են նաև գիտահետազոտական աշխատանքների ծավալները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախարարությունը կարողացել է համախմբել մեր երկրի գիտնականներին՝ իր առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով: Վարչապետի խոսքով՝ այդ ամենը հույս է ներշնչում, որ ապագայում էլ ԱԻՆ-ը կգտնվի բարձր մակարդակի վրա:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Նիկոլայ Գրիգորյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Կոչման վկայականը Ն. Գրիգորյանին հանձնել է վարչապետ Սարգսյանը:
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով ԱԻՆ մի քանի աշխատակիցների վարչապետը պարգևատրել է Անանիա Շիրակացու մեդալով:
Գերատեսչության մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով, խրախուսվել շնորհակալագրերով և հուշանվերներով:
Այնուհետև ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվել է Արտակարգ իրավիճակների աշխատողի հուշարձանը:
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ԱԻՆ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը
20:43 - 4.Սեպտեմբեր.2013
Աղբյուր՝
http://gov.am/am/news/item/10659/
Առաջարկում ենք նաև
07/10/21 10:10
Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար
02/02/16 21:42
Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը
23/01/15 19:15
«Էլեկտրոնային նոտար» համակարգի շնորհիվ բարձրացել է նոտարի կողմից մատուցվող ծառայություններրի որակը
24/04/24 13:30
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
18/04/24 15:30
ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին
05/04/24 14:30
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային ընթացակարգ
06/03/24 11:56
Մեր նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր. վարչապետը հանդիպել է եգիպտացի գործարարներին
06/03/24 09:30
«Իրավունք». Հակաեկեղեցականները պատրաստվում են շուրջօրյա հավաքների՝ կրկին Ավինյանի «բարձր հովանու ներքո»
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
28/12/23 09:30
Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը նախագահի կողմից պարգևատրվել է պետական բարձր պարգևով
Ամենադիտված
Լրահոս
00:47
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ)
15:18
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ
14:59
Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան
10:16
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը
08:40
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)