«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե իշխանության համար անչափ էական է այս փուլում որեւէ էքսցես, ֆորս մաժոր թույլ չտալը' սկսած ՊՊԾ-ի գրավման կրկնությունից մինչեւ իրավական որեւէ անհարթություն: Բանն այն է, որ պայքարը, ըստ իշխանական մեր աղբյուրի, շարունակվելու է նաեւ վարչապետի ընտրությունից հետո' «իրավահաջորդ» նոր սխեմայով. այն է' ով է լինելու, ի վերջո, Սերժ Սարգսյանի ժառանգորդը:
«Սերժ Սարգսյանը, անշուշտ, կարող է եւս մեկ անգամ պատմել Ֆիդել Կաստրոյի մասին անեկդոտը, թե' էդ ժողովուրդն ու՞ր է գնում, որ եկել է հրաժեշտ տալու, սակայն, որպես պրակտիկ շախմատիստ, նա իրավահաջորդի իրավական թիրախներն է նաեւ խստագույնս ապահովել' ՍԴ-ից մինչեւ բարձրագույն դատական խորհուրդ, մինչեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողով, այնտեղ «կապիտալացնելով» իրավական-կադրային իր ռեսուրսը»:
Ի դեպ, ըստ նոր Սահմանադրության, պետիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը կարող է առաջարկել' «հանել գործող դատախազին' օրենքով սահմանված դեպքում, ՄԻՊ, ԿԸՀ ղեկավարներին էլ»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում