Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Վիճակը կայուն ծանր է, ամենակարևորը կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց խոսնակը` հավելելով, որ վիրավոր զինծառայողը Երևանում է` Մուրացանի հոսպիտալում:
Վիրավորվելու դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ՝ Արծրուն Հովհաննիսյանը չհայտնեց: