Ադրբեջանցիների կրակահերթից վիրավորված Կոթիի երկու բնակիչների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին վիրավոր բնակիչների հարազատները:
Նրանք նշեցին, որ բժիշկներն առողջական վիճակը գնահատում են բավարար. «Բեկորները հանել են, վիճակը բավարար է: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, հակառակորդը երեկ, մի քանի ժամ կրակահերթի տակ է պահել Տավուշի սահմանամերձ գյուղերը` հրետակոծել Կոթի գյուղը: Կոթիի 2 բնակիչ վիրավորվել էր: