Էլեկտրացանցի պատասխանատուների անգործության հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 200-ից ավելի ընտանիքներ հայտնվել են արտակարգ իրավիճակում: Բանն այն է, որ էլեկտրական լարերի բախման հետևանքով 200-ից ավելի բնակելի տներում փչացել են գրեթե բոլորի տեխնիկական ապրանքները, գյուղացիները մեծ վնասնեեր են կրել: Ներքին գետաշենցիները բողոքի ակցիա են իրականացրել՝ ՀէՑ-ից պահանջելով փոխհատուցում կատարել և բարելավվել մալուխները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գևորգյանն ասաց, որ Էլեկտրացանցից ժամանել են պատասխանատուները և հին տրասֆորմատորը փորձում են փոխել նորով.
«Ենթակայանում անսարքություն էր եղել, հոսանքը մտել էր տներ: Գյուղացիների տեխնիկան փչացել: Այդ պահին ինչ միացված է եղել հոսանքին պայթել է՝ հեռուստացույցներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ: Մի խոսքով ամեն բն փչացել է:
Գյուղացիները բողոքեցին, ՀԷՑ-ն էր խոստացել էր սարքել և գործընթացն արդեն սկսվել է: 60 տան էլեկտրաէներգիան սարքվել է, իսկ մյուսներինը կշարունակեն վերանորգել երկուշաբթի օրը»,- հայտնեց գյուղապետը:
Նշենք, որ վնասվել է նաև Ներքին Գետշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի 15 համակարգիչ: Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ էլեկտրական լարերի բախման հետևանքով վնասվել էր ամբողջ համացանցը. «15 համակարգիչներից երկուսը վերանորոգել են, մյուսները տարել են վերնորոգելու, խոստացել են երկուշաբթի վերադարձնել: ՀԷՑ-ի անվտանգության ինժեների հետ միասին 20 հոգանուց խումբ էր եկել Երևանից մինչև 22:00 աշխատեցին, երկուշաթի էլ մյուս աշխատնքները պետք է կատարեն, որպեսզի խնդիրները վերացնեն»,- ասաց:
Նշենք, որ Ներքին Գետաշենի էլեկտրացանցի պետը Գեղարքունիքի նախկին մարզպետ, Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի եղբայրն է՝ Գագիկ Գրիգորյանը: