ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մարտի 30-31-ը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 73 բեռնատար ավտոմեքենա: