ՀՀ տարածքում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 09:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:  

Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում և Ծաղկահովիտ-Ապարան, Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  միայն մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: