«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով սահմանված կարգով անցնելու է իր գործառույթների իրականացմանը՝ նշանակելով դատարանների նախագահների: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները' ԲԴԽ-ն պատրաստվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Արման Մկրտումյանի փոխարեն նշանակել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Հիշեցնենք՝ նա 2005-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, 2008-2010թթ.' ՀՀ վարչական դատարանի նախագահ: Իսկ Մուկուչյանին կրկին դատական համակարգ են վերադարձնում՝ գնահատելով ընտրությունների ժամանակ նրա կատարած թվանկարչությունը: Իր նշանակման վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան' երեկ Մուկուչյանը պատասխանել է. «Ես այսօր ԿԸՀ նախագահն եմ, հետեւաբար որպես ԿԸՀ նախագահ եմ պատասխանում հարցերին, եւ այս դաշտը դուրս է իմ գործառույթների տիրույթից, հետեւաբար ինձ կոմպետենտ եւ կոռեկտ չեմ համարում տեսակետ ներկայացնել»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: