Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել Երվանդ Խունդկարյանը։ Այս մասին այսօրվա ԱԺ նիստի ժամանակ ներկայացնելով Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները՝ հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի ժամանակավոր նախագահ Գագիկ Մելիքյանը։
«Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվերակության քվեաթերթիկում։ ԱԺ105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 74, դեմ՝ 10»,-ներկայացրեց Մելիքյանը։