Ադրբեջանի մայրաքաղաքի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում արկի պայթյուն է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն` պայթյունի հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է:
Ադրբեջանական haqqin.az լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվի կենտրոնում գործող գունավոր մետաղի ընդունման մեկ այլ կետի պահեստում է գտնվում մի քանի տոննա չպայթած ռազմամթերք, որն իրենից ուղղակի վտանգ է ներկայացնում, քանի որ չի պահվում անվտանգության ոչ մի կանոն և այդ ռազմամթերքն ուղղակի լցված է բաց երկնքի տակ: Գործակալությունը տեղեկացնում է, որ անհասկանալի հանգամանքներում մետաղի ընդունման կետում հայտնված մեծաքանակ արկերն ու ռումբերը պետք է անհապաղ ոչնչացվեն պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների վերահսկողությամբ, սակայն դեռևս ոչինչ չի արվում: