Գործադիրի ղեկավարն այսօրվա նիստում անդրադարձավ մարզերում իրականացվող շինարարական աշխատանքների հետ կապված խնդիրներին և նշեց, որ թեև նախորդ տարի մարզերում շինաշխատանքների և շինթույլտվությունների աճ ունենք և այդ թիվն ընդամենը Երևանում իրականացված շինաշխատանքների թվից պակասում է հազար երեքով, սակայն այս ոլորտում առկա են մի շարք խնդիրներ և բացթողումներ:
Ելնելով վերոգրյալից, վարչապետը հանձնարարեց Տարածքային զարգացման և կառավարման նախարարությանը, Քաղաքաշինության պետական կոմիտեին և մարզպետներին՝ մեկ ամսվա ընթացքում Կառավարության աշխատակազմ ներկայացնել շինթույլտվությունների միասնական համակարգի անցման վերաբերյալ նախագիծ:
Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանին գործադիրի ղեկավարը նաև հանձնարարեց նախատեսել բողոքների ընդունման և խնդիրների վերհանման մեխանիզմ:
Նշենք, որ Կառավարության նիստում զեկուցվող հարցերի ավարտից հետո Կարապետյանը հայտարարեց, որ շուտով ներկայացնելու են հրաժարական, սակայն հորդորեց տեմպերը չգցել. «Մենք աշխատելու ենք նույն տեմպով, նույն ռեժիմով»,-ասաց Կարապետյանը: