Ապրիլի 8-ին մահացել է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռազմիկ Խանզրադյանը:
 
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 18.00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում:
 
 
Կենսագրական տվյալներ
 
Ծնվել է 1959 թ. ապրիլի 11-ին, Եղեգնաձորի շրջանի Աղնջաձոր գյուղում:
 
1982 թ. ավարտել է ԽՍՀՄ Գորկու ՆԳՆ բարձրագույն դպրոցը:
 
1977-1979 թթ. ծառայել է զինված ուժերում:
 
30.10.1980-18.11.1980 թթ.` Երմետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի միլիցիոներ,
18.11.1980 – 06.08.1981թթ.` Տրանսպորտային ՆԳՎ Սևան կայ. ՆԳ գծ. բաժնի Հրազդան կայ. միլ. գծ. կետի միլիցիոներ,
 
06.08.1981 – 01.09.1982 թթ.`  Տրանսպորտային ՆԳՎ Երևան կայ. ՆԳ գծ. բաժնի միլիցիոներ –վարորդ,
01.09.1982 -08.09.1986 թթ.`  ՆԳՆ Գորկու բարձրագույն դպրոցի ունկնդիր,
08.09.1986 – 26.08.1991 թթ.` Լենինյան շրջանի ՆԳ բաժնի ԲԽՍՍ օպերլիազոր,
26.08.1991 – 25.12.1992 թթ.` Մասիսի ՆԳ բաժնի ՀՊՈՒՊ բաժանմունքի պետ,
25.12.1992 – 15.04.1994 թթ.` Էջմիածնի ՆԳ բաժնի ՏՀԴՊ բաժանմունքի պետ,
15.04.1994 – 10.07.1994 թթ.` Էջմիածնի ՆԳ բաժնի ՏՀԴՊ խմբի ավագ օպերլիազոր,
10.07.1994 – 14.01.1995 թթ.` Էջմիածնի ՏՆԳ վարչության ՔՀ բաժնի պետ,
14.01.1995 – 31.05.1995 թթ.` Սյունիքի ՄՆԳՎ ՔՀ բաժանմունքի կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր,
31.05.1995 – 20.12.1997 թթ.` Սյունիքի ՄՆԳՎ պետի ծառայության գծով տեղակալ,
20.12.1997 – 18.09.1999 թթ.` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության օպերատիվ հետախուզական բաժնի պետ,
 
18.09.1999 – 24.10.2008 թթ.` ՀՀ ՊՆ ՌՈ վարչության /10724զորամաս/ պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ,
 
24.10.2008 – 07.11.2011 թթ.` ՀՀ ՊՆ 10724 զորամասի հրամանատարի ծառայության գծով տեղակալ,
ՀՀ ոստիկանության պետի 07.11.2011 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի պաշտոնին:
 
Պարգևատրվել է`
 
ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների մի շարք պարգևներով:
 
Ամուսնացած է, ունի մեկ որդի: