Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը շարունակում է փակված մնալ: Խաչմերուկին նստած երիտասարդներին ոստիկանները հորդորեցին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը:
Երիտասարդները շարունակեցին նստած մնալ, մի քանի րոպե անց ոստիկանները ուժով որոշ երիտասարդների տեղափոխեցին խաչմերուկ մոտեցած ոստիկանական մեքենայի մեջ: Անցորդները, ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին ոստիկանական մեքենայի առջև' թույլ չտալով երիտասարդներին տանել: Նրանք կոչ էին անում անցորդներին միանալ ակցիային:
Որոշ ժամանակ անց դեպքի վայր մոտեցավ երկրորդ ոստիկանական մեքենան: Հավաքվածները շարունակում են թույլ չտալ մեքենաների տեղաշարժը: Ակցիայի մասնակիցները հարևանությամբ տեղակայված նստարանները բերեցին փողոցի երթևեկելի մասի մոտ: