Այսօր Քաղաքացիական գիտակցություն ՀԿ-ի անդամները ակցիայով տոնեցին ՀՀ Սահմանադրության օրը։ Մի քանի քաղաքացիներ հավաքվել էին Բաղրամյան 26-ում։

Ակցիան իրականացվում էր ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Աժ նախագահ Արարատ Միրզոյանի, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այդ պաշտոնյաները բազմիցս խախտել են սահմանադրական կարգը։

ՀԿ-ի անդամները վերոհիշյալ պաշտոնյաների նկարներով փուչիկներ էին բերել, որոնք պայթեցրին։ Նրանք նաև նվեր էին բերել նախագահ Արմեն Սարգսյանի համար։ Նվերը Սահմադրության տեսքով տպագրված բրոշ էր, որտեղ գրված էին Արմեն Սարգսյանի կողմից կատարված սահմանադրական կարգի խախտումները։

Ասպրամ Փարսադանյան