Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում. նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս պահին նրանք երկկողմանի փակել են Բաղրամյան պողոտան, երթևեկությունը կաթվածահար է:
Ոստիկաններին ոչ մի կերպ չի հաջողվում ցուցարարների հետ համաձայնություն ձեռք բերել՝ բացելու ճանապարհները:
Սիլվի Տիգրանյան