Վանաձորի պետական բժշկական համալսարանի վրա զինված հարձակում տեղի չի ունեցել:
Քոլեջի տնօրեն Ջուլիետա Ջոկլինյանը հերքեց հայկական որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե դիմակավորված և զինված հանցագործները մտել են քոլեջ, կապել պահակին, տակնուվրա արել դասասենյակները:
«Ոչ մի ավազակային հարձակում էլ չի եղել: Քոլեջ են մտել մի քանի հոգի և պահակին ասել, որ սոված են և փողի հետևից են եկել, ապա շրջել են դասասենյակներում, բացել դարակները, ապա գտնելով ընդամենը 400-500 դրամ, դուրս են եկել հաստատությունից' առանց պահակին և գույքին վնաս պատճառելու»,-պատմեց տնօրենը:
Ջուլիետա Ջոկլինյանը նշեց, որ ոստիկանությունը փնտրում է նրանց: