Այսօր` սեպտեմբերի 24-ին, Մոսկվայում զինված հարձակում է եղել «Մաստեր» բանկի տարածքում:

 

Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից, հանցագործները հարձակվել են կնոջ վրա, ով մոտեցել է բանկի մուտքին և փորձել են խլել նրա պայուսակը: Անցորդներից մեկը փորձել է օգնել կնոջը, սակայն հանցագործներից մեկը կրակել է նրանց վրա և այնուհետև, վերցնելով պայուսակը, դիմել է փախուստի:

 

Այժմ դեպքի վայրում աշխատում են քննչական մարմինները և ճշտվում է գողացված գումարի չափը:

 

Համանման դեպք, գրեթե նույն ժամանակահատվածում պատահել է Մեծ Դորոգոմիլովսկոյի և Վերդասկոյի խաչմերուկների մոտ:

 

Մեծ Դորոգոմիլովսկոյի խաչմերուկի մոտ գտնվող բանկերից մեկի հաճախորդի վրա հարձակվել է հանցագործը: Կինը բանկից դուրս գալով ուղևորվել է դեպի իր ավտոմեքենան, երբ հանցագործը հարձակվել է նրա վրա և խլել պայուսակը: Ըստ նախնական տվյալների՝ պայուսակում եղել է 6 մլն ռուբլի:

 

Իսկ Վերդասկոյում հանցագործները կորտել են ավտոմեքենաներից մեկի ապակին և սրահից գողացել են 4 մլն ռուբլի