Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը պատահաբար հրապարակել Է նախկին առաջին տիկին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի կնոջ՝ Բարբարայի մահախոսականը: Այդ մասին,հաղորդել Է Miami Herald հրատարակությունը: Ինչպես գրել Է հրատարակությունը, հեռուստաալիքն իր կայքում հրապարակել Է մահահախոսականը՝ «չհրապարակել» նշումով: Որոշ ժամանակ անց հոդվածը հանել են:
Ապրիլի 15-ին հայտնի Է դարձել, որ Բարբարա Բուշը մի քանի անհաջող հոսպիտալացումներից հետո որոշել Է չփնտրել բուժման նոր մեթոդներ եւ լինել ընտանիքի հետ:
ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները գրել են, որ տիկին Բուշը բրոնխիտի բուժման համար հոսպիտալացվել Է 2017 թվականի հունվարին: Նա նաեւ 2009 թվականին սրտի վիրահատություն Է տարել: Անցյալ տարի նրան բուժել են վահանաձեւ գեղձի հիվանդությունից, որը հայտնի Է որպես Գրեյվսի հիվանդություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: