Թեև Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր սկսվելու է ժամը 10:00-ին, սակայն պատգամավորներն առավոտյան 07:00-ից կամզ պատրաստ Ազգային ժողովում են:

Պարզվում է՝ երկրի օրենսդիրները  գիշերել են Ազգային ժողովում՝ հակառակ պարագայում նրանք չէին կարող հասնել իրենց աշխատավայր այն պարագայում, երբ ցուցարարներն առավոտյան 07:00-ից փակ են պահել Ազգային ժողով տանող բոլոր ճանապարհները: 

 

Ի դեպ, այն մասին, որ պատգամավորները  պատրաստվում էին ապրիլի 16-ի  գիշերն անցկացնել Ազգային ժողովում՝ առավոտյան մուտք գործելու դժվարություններից խուսափելու համար, խոսվում էր դեռ երեկ երեկոյան: