Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մնացել Է առանց վելշ քորգի փեմբրոք ցեղատեսակի իր շների: Ինչպես ապրիլի 18-ին գրել Է Daily Mail թերթը, թագավորական վերջին քորգին՝ 15-ամյա Ուիլոուն, ապրիլի 15-ին Էվթանազիայի Է ենթարկվել Վինձորի դղյակում՝ բրիտանացի միապետների՝ Լոնդոնի մերձակա նստավայրում:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ շունը հիվանդ Էր քաղցկեղով, եւ Եղիսաբեթ Բ-ն անձամբ Է որոշում ընդունել կենդանու Էվթանազիայի մասին՝ նրա տառապանքներին վերջ դնելու համար: Ինչպես գրել Է թերթը՝ վկայակոչելով թագուհու շրջապատի աղբյուրներ, միապետը, որն իր կյանքում ընդհանուր առմամբ այդ ցեղատեսակի շների 30 ներկայացուցիչ Է ունեցել, չափազանց տխրել Է սիրելի շան կորստից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: