Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրում ծավալվող իրադարձությունների խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն:
«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը»,- նշված է հայտարարության մեջ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստություն է հայտնել լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումների կապակցությամբ և ընդգծել ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում համարում են, որ «խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»: