Համընդհանուր ժողովրդական ընդվզումը մոտենում է իր կուլմինացիային, հայ ժողովրդի հաղթանակին մնացել են հաշված ժամեր: Փոփոխություններին միտված՝ քաղաքացիների մեկ ընդհանուր նպատակին հասնելու համար չպետք է ընկրկել և խիստ անհրաժեշտ է ակտիվ մասնակցություն ունենալ երթերին, ցույցերին և այդկերպ հասնել ամբողջական հաղթանակի:
Այս պահին պահանջատեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է դուրս գա փողոց ու տեր կանգնի իր իրավունքներին, և որ ամենակարևորն է՝ զգոնություն պահպանի և չտրվի սադրանքներին, զգուշանա հրահրումներից:
Կոչ եմ անում իշխանություններին՝ զերծ մնալ արտակարգ իրավիճակ մտցնելու գայթակղությունից, քանի որ այդ պարագայում մեր երկիրը տասը տարով հետընթաց կապրի:
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան