Այսօր հարգանքի տուրք պիտի մատուցենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, Ֆեյսբուքում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ժամը 15:00-ին Հանրապետության Հրապարակից քայլերթով գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ: Եթե արտառոց որևէ բան չկատարվի, այսօր մեր միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի»,- ասաց նա՝ հվելելով, որ ապրիլի 25-ին, շամը 19.00-ին նորից հանրահավաք կիրականացնեն: