Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի էր հրավիրել համախոհներին:

Ցերեկային հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա գործողությունների հստակ պլան, որը պետք է մեկնարկի վաղն առավոտյան և վաղը կարեւոր օր է: Այսօր ժամը 18:30-ին, բոլոր մանարամասներով կներկայացվեն այդ գործողությունները:

 

Փաշինյանի փոխանցմամբ, բոլոր գործողությունները լինելու են իրավունքի շրջաններում, առանց օրենքի խախտումների, խաղաղ քաղաքացիական անհնազանդության տարբերակով:

«Այստեղ տեղի կունենա կամավորների ցուցակագրում 2 ուղղություններով՝ մարդիկ, ովքեր կարող են օգնել մեքենաներով եւ մարդիկ, ովքեր պատրաստ են մասնակցել անհատապես՝ հետիոտն կամավորներ: Մենք վաղն առավոտից սկսելու ենք անհնազանդության գործողություններ, հույս ունենալով, որ դրանք դառնալու են համատարած: Նիստը, որտեղ պետք է տեղի ունենա վարչապետի ընտրությունը, մեկնարկելու է ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին, մեր խնդիրն է անել այնպես, որ նիստը տեղի չունենա: Ես ուզում եմ անկեղծ լինել, վաղը էսքանով մենք չենք կարող դա անել, բայց էսքանով կկազմակերպենք գործողություններ, որոնք կկանխեն այդ նիստի կայացումը»,-ասաց նա:

Ի դեպ, Փաշինյանը նաեւ նշեց, որ լուրեր են շրջանառվում, որ ԱԺ-ն նիստը Ազգային ժողովի չի տեղի ունենալու, այդ իսկ պատճառով վարորդներին կոչ է անում  ցուցակագրվել:

Հիշեցնենք, որ այսօր երկրորդ հանրահավաքը նախատեսված է իրականացնել 18.30-ին: