ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Արտաշատում ընթացող քարոզարշավի ժամանակ հայտնեց, որ վաղը թիմով մեկնելու են Սյունիքի մարզ:
Նա նաև կոչ արեց ներկաներին և մյուս քաղաքացիներին միանալ իր թիմին:
«Ուզում ենք վաղը ի ցույց դնել ամբողջ Հայաստանի միասնությունը և ամբողջ ՀՀ-ի մնացած աջակցությունը Սյունիքի մարզում: Դրա համար առաջարկում ենք վաղը 07:30 հազարավոր ավտոմեքենաներով մեկնել Սյունիքի մարզ՝ հաջակցություն Սյունիքի և ցույց տալու ՀՀ միասնությունը: ՀՀ բոլոր քաղաքներից, գյուղերից ովքեր ուզում են մասնակցել ազգային միասնությանը, ավտոերթին, վաղը՝ 07:30 Երևանի հրապարակից շարժվում ենք դեպի Սյունիքի մարզ»,- հայտարարեց նա: