«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության դեսպանների հետ։
«Քիչ առաջ հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանների հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:00-ից, Հանրապետության տարբեր վարչական շրջաններում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները՝ ուղղված ոչ միայն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պաշտոնավարման, այլև ամբողջ ՀՀԿ-ի իշխանության դեմ: