ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին:
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը.
Էմիլ Տարասյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։