Դավիթ Մանուկյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից: Այս մասին ասված է փոխվարչապետի որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Դավիթ Մանուկյանին 2020 թվականի դեկտեմբերի 30-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից»,- նշված է փաստաթղթում: