«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախորդ օրը ՀՀԿ ֆրակցիայի նիստին ներկա են եղել գրեթե բոլոր պատգամավորները, բացի շարժմանը միացած «Գրանդ քենդիի» ներկայացուցչից ու Սեյրան Սարոյանից, որն ԱՄՆ-ում է, սակայն մոտ օրերս պատրաստվում է վերադառնալ: Ինչպես միշտ, ներկա չի եղել նաև «Տաշիրի» Կարեն Կարապետյանը: Նիստի մասին պատմող ՀՀԿ-ականները զմայլված էին Սերժ Սարգսյանով։ «Այդքան մարդկային, այդքան էմոցիոնալ մենք նրան չէինք տեսել. ամեն բառը կշռադատված ու ապրված էր։ Շատ հուզիչ էր, մենք իրեն իսկապես սիրում ենք»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Սերժ Սարգսյանը հիմնականում խոսել է ՀՀԿ-ի միասնականության մասին, ասել, որ ունեն այնքան ձայն, որ առանց որևէ մեկի աջակցության կարող են ընտրել իրենց թեկնածուին` Կարեն Կարապետյանին, որին էլ ինքը հանձնում է ՀՀԿ-ի ղեկավարումը, «որպեսզի չասեն` ես ստվերային ձևով կառավարում եմ ՀՀԿ-ն։ ՀՀԿ լիդերն այլևս Կարեն Կարապետյանն է, և բոլորդ մեկ մարդու պես պետք է համախմբվեք իր շուրջը. դեզերտիրներ չպիտի լինեն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: