Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 23-ի հրաժարականը չի ընդունում նրա եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը:
Մինչ հրաժարականը՝ Նարեկ Սարգսյանը ապրիլի 21-ին փոխել է ֆեյսբուքում իր գլխավոր նկարը հորեղբոր՝ Սերժ Սարգսյանի լուսանկարով, իսկ ահա ապրիլի 23-ին հրաժարականից հետո լուսանկար է հրապարակել, որտեղ գրված է՝ «Չենք ընդունում հրաժարականը»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ համաժողովրդական շարժման ժամանակ՝ ընդունելով, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-մասնավորապես ասված էր Սերժ Սարգսյանի տարածած հայտարարությունում։