Արդարադատության նախարարության նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Դանիել Մխեյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, իսկ նախարարության Վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանն արձակուրդում է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով քիչ առաջ տարածված տեղեկություններին, թե Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը կադրերից ազատվելու համար առաջարկել է աշխատանքից ազատման դիմումներ գրել։

Ստացվում է՝ նորանշանակ նախարարին հաջողվել է Մխեյանին ստիպել ազատման դիմում գրել, իսկ Մինասյանի հարցը առկախված է, պարզ չէ՝ նա արձակուրդից կվերադառնա, թե ոչ: 

Նշենք՝ Միքայել Մինասյանը Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Մինասյանի և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հորեղբոր որդին է։