ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ՀՀԿ-ի ընտրակեղծիքների թեմային:

 

«Մամուլում եղան հրապարակումներ, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի քրեական գործով, ենթադրում եմ Միքայել Մինասյանի էդ հին համակարգչից վերականգնված ֆայլերից, որտեղ երևում ա, թե ընտրակեղծիքների ինչ մանիպույլացիոն համակարգեր են գործել: Ավելին ասեմ՝ 2017 թվականին, ես մի օրենքի նախագիծ էի բերել, որ փոխվեն կուսակցության կասեցման հիմքերը: Գրել էի, որ էն պարագայում երբ բացահայտվում ա, որ կուսակցությունը համակարգված ձևով ընտրակաշառքներ և ընտրակեղծիքներ է իրականացրել, այդ կուսակցության գործունեությունը պետք է կասեցվի, բայց ցավոք սրտի, «Ելք» դաշինքի իմ գործընկերները չհամաձայնեցին, որ մենք այդ օրենքը դնենք շրջանառության մեջ: Երևի պետք է դրա մասին մտածել արդեն: Ես հիմա իդեա եմ տալիս՝ օրենքի նախագիծ ներկայացնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը

Մանրամասները՝ տեսանյութում