Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից ՀՀ ԱԽ քարտուղարին դեռեւս սեպտեմբերի 1-ի գրության վերաբերյալ բացահայտմանը։
«Ես էլ եմ կարդացել այդ լուրը, ինձ մոտ մեծ զարմանք չի առաջացրել այդ լուրը, որովհետեւ ես գիտեմ մեր իշխանությունների մակարդակն ու ձգտումները։ Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ կցել փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ: