«Ինձ չի վերաբերում, երկու մարդ իրար հետ խոսում են, կարող են իրար վիրավորել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան «փոխհրաձգության» մասին:
Նա նշեց, որ եթե խոսքը գնում է ՀՀ տնտեսության մասին, ապա Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին շինարարության բում էր, բայց նաև նշանակություն ունի երկրի ներքին տնտեսական վիճակը, որը խրախուսում կամ չի խրախուսում անշարժ գույքի առք ու վաճառքը, շինարարությունը. «Իսկապես, Հայաստանի տնտեսության համար մեծ նշանակություն ուներ, որ բավականին մեծ գումարներ ներդրվում էին շինարարության մեջ:
Մասամբ դա պայմանավորված էր ներքին աշխուժությամբ, մասամբ՝ ամբողջ աշխարհում անշարժ գույքի բում էր գնում, որը հետևանքներ թողեց 2008 թ-ին: Այսինքն՝ դրանք տնտեսական կատեգորիաներ են, որոնց մասին կարելի է վիճել, իսկ ով ում մասին ինչ ասեց, դա, անկեղծ ասած, իմ գործը չի»: