Մայիսի 5-ին ժամը 06:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ:
Էպիկենտրոնը գրանցվել է Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: