Ազգային ժողովի «Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ չի ցանկանում պատասխանել ելույթներին, բայց ցանկանում է հորդորել որոշ քաղաքական ուժերին՝ կարծիքներ հայտնել միայն իրենց քաղաքական օրակարգի մասին:
Բաղդասարյանը նշեց, որ Հանրապետականի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա և դրա համար ինքը ցանկանում է ևս մեկ անգամ գրավոր կարդալ հայտարարության տեքստը, որ որոշ բառեր չդառնան շահարկման պատճառ:
Բաղդասարյանը ընթերցեց Հանրապետական կուսակցության հայտարարության տեքստը, որով պաշտոնապես հայտարարեց, որ սատաելու են ԱԺ 1/3-ի թեկնածուին:
«Դուք հատել եք թույլատրելիի գիծը, բայց հորդորւմ ենք Ձեզ փորձել վերացնել այս ատելության մթնոլորտը:
Պարոն Փաշինյան, Դուք կընտրվեք վարչապետ, բայց մի փոքր ժամանակ անց կզգաք այդ աշխատանքի ծանրությունն ու դժվարությունը»,-ասաց ԲԱղդասարյանը՝ նշելով, որ այս պահին ՀՀԿ-ն օժանդակում է Փաշինյանին, իսկ ՀՀԿ-ի դիրքորոշումը միասնական է և 10+1 անձ կքվեարկեն և 57 ձայնով կընտրվեք վարչապետ: