Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինայնը հիշեցրեց, որ վաղը պատրաստվում է ստուգել երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին տված հանձնարարականը:

Նշենք, որ Փաշինյանը վերջինիս հանձնարարել էր անել ամեն ինչ, որ ներմուծման հետ կապված խնդիրներ չլինեն, իսկ մաքսազերծումը կատարվի առավելագույնս արագ։ 

 

Խոսելով կառավարության ձևավորման մասին, Փաշինյանը նշեց, որ առաջիկայում խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսեն քննարկումներ, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարությունը:

Փաշինյանը շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի և ունեցել է կառավարության իր տարբերակը: 

«Բայց քանի որ ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանություն վերցնելը, այս պատճառով կսկսենք բանակցել  խորհրդարանական մյուս ուժերի հետ ևս և կձևավորենք կառավարություն»,-հայտարարեց վարչապետը։