«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցության անդամ նախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս չեն կազմի: «Մենք կառավարության ձեւավորմանը չենք մասնակցում: Եվ ոչ միայն չենք մասնակցում, այլ նաեւ հարգելի պարոն Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում,- ասել է Շարմազանովը՝ հավելելով,- եթե կլինեն մարդիկ, կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել Փաշինյանի կառավարությունում, բնականաբար, համապատասխան դիրքորոշումը կուսակցությունը կներկայացնի»:

 

Մյուս կողմից Շարմազանովը պնդել է, թե ՀՀԿ-ն, որ խորհրդարանում ունի մեծամասնություն, սաբոտաժի չի ենթարկի կառավարության գործունեությունը: «Մենք անհարկի, պոպուլիստական, սաբոտաժային գործողություններ նոր կառավարության նկատմամբ չենք անելու»,- պնդել է Շարմազանովը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: