«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կարեն Կարապետյանի կառավարության՝ Ամանորի տոները կրճատելու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ Ամանորի տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հավանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ Ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետրվարի 6-ին:
Հիմնական զեկուցողը սոցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախագծի հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2018 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանորը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը: Այսինքն՝ ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը եւ հունվարի 6-ը: Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ընդամենը 3 օր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում