Այս պահին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց են հավաքվել մի խումբ ակտիվիստներ, ովքեր պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ 

«Մերժիր Տարոնին», «Տարոսը Տարոնին» և նմանատիպ այլ պաստառներով ցուցարարներին քաղաքապետարանի մուտքի մոտ դիմավորեցին մի խումբ ոստիկաններ։

 

Նշենք, որ ցուցարարների շարքում է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, նա պատրաստվում է ելույթով հանդես գալ։

Բողոքի ցույցը համակարգողների թվում է նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով հայտարարեց, որ այս բողոքի ակցիան խաղաղ է և ոչ բռնի, և ակցիայի ընթացքում չեն հնչելու ատելության խոսք կամ քաղաքացու անձը վիրավորող հայտարարություններ։