Այս պահին քաղաքացիները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք հանդես են գալիս «Մերժի՛ր Տարոնին» կոչերով:
«Մենք դեմ ենք և ասում ենք՝ մերժի՛ր Տարոնին: Մենք պահանջում ենք Տարոն Մարգարյանի հրաժարականը և ոչ միայն: ՀՀԿ-ի մի մասը, ովքեր տեղյակ չեն, որ Հանրապետությունում հեղափոխություն է տեղի ունեցել շարունակում են իրենց գործունեությունը քաղաքապետարանում: Մեր խորին համոզմամբ՝ նրանց աշխատանքից երևանցու կյանքում ոչինչ չի փոխվում: Մեր տեղեկություններով, այսօր քաղաքապետարանում պետք է տեղի ունենար գործակարգավարական նիստ, որը մենք վիժեցրեցինք, թույլ չտվեցինք, որ նրանք մտնեն քաղաքապետարանի տարածք:
Մեր ակցիաներն ամեն օր շարունակվելու են և ակնկալում ենք, որ մեծ թվով երևանցիներ պետք է միանան, որպեսզի ՀՀԿ-ականները հասկանան, որ հեղափոխության պահանջը միայն Սերժ Սարգսյանի հրաժարանականը չէր, այլ ամբողջ Հանրապատականի հեռացումը:
Մի մարդ, եթե մերժված է ժողովրդի կողմից, պետք է ինքնասիրություն ունենա և ինքնակամ հեռանա»,- ասում են ցուցարարները: